«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Ֆրանցիսկոս պապը փոփոխել է «Հայր մեր» աղոթքը

Ֆրանցիսկոս պապը փոփոխել է «Հայր մեր» աղոթքը
06.06.2019 | 18:14

Հռոմի պապը Ֆրանցիսկոս առաջինը փոփոխել է ամենահայտնի աղոթքի` «Հայր մեր»-ի բառերը: Այդ մասին տեղեկացնում է ucatholic.com կայքը:
Պապի առաջարկով` «և մի տանիր մեզ փորձության» արտահայտությունը կփոխարինվի «թույլ մի տուր, որ փորձության հանդիպենք»-ով: Նշվում է, որ աղոթքում տեղ գտած փոփոխությունները ներառվել են Միսսալի երրորդ հրատարակությունում, որ ներառում է պատարագներում ու աղոթքներում կատարվող փոփոխությունները:


Ֆրանցսկոս առաջինը վերոնշյալ փոփոխության անհրաժեշտության մասին դեռևս 2017-ին էր խոսել: «Այնպիսի տպավորություն է, որ Տերը հրահրում է, որ դեպի փորձության գնանք»,- ասել էր նա:

Դիտվել է՝ 809

Մեկնաբանություններ